Դատավորների ընդհանուր ժողովը այսօր կքննարկի նաև Վահե Գրիգորյանի նամակը. Մխիթար Պապոյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի 2019 թվականի հունիսի 21-ի թիվ 24-Ա հրամանի համաձայն այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 14:00-ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով:

Լրագրողների հետ զրույցում վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հայտնեց, որ Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ դեռևս չի ձևավորել իր կարծիքը և ժողովը այսօր անդրադառնալու է նաև այդ նամակին:

«Կլսեմ բոլոր կարծիքները, նոր իմ կարծիքը կձևավորվի»,-նշեց Պապոյանը և հավելեց, որ ԲԴԽ անդամի թեկնածու նա չի կարող դառնալ, քանի որ մասնագիտական գործունեության 10 տարին դեռ չի լրացել:

Մխիթար Պապոյանը նշեց, որ ԲԴԽ անդամի իր նախընտրելի թեկնածուի մասին չի ցանկանում հայտնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել