Հանձնարարություն եմ տվել պարզել՝ հոսանքազրկումները միտումնավոր էին, թե՝ ոչ. Արթուր Վանեցյան

Այսօր՝ հուլիսի 11-ին, կառավարության նիստի ժամանակ Ազգային անվտանգության ծառյության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնեց, որ հանձնարարել է նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների, անջատումների հետ կապված, որպեսզի պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները. «Չնայած նախնական տվյալներ կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի, գնահատական տրվի՝ միտում եղե՞լ է, թե` ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե` ոչ: Արդյունքների մասին կտեղեկացնեմ»:

 Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ծառայողական քննություն է նշանակել՝ պատճառները հասկանալու համար։

«Երեկ ժամը 20:00-ի մոտակայքում ամբողջապես վերականգնվել էր ամբողջ հանրապետությունում ողջ էներգահամակարգի գործունեությունը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Իրանի ու Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին, հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետեւանքներից, երբ էներգետիկ համակարգը երկարատեւ կոլապսի առաջ կանգներ: Երբ քննարկում էինք փոխարկիչի հետ կապված խնդիրը, մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարիկիչը կարող է ապահովագրել: Այնպես որ, պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Բայց ընդհանուր առմամբ, մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղակի պետք է հասկանալ վթարի պատճառները»։

Վարչապետը նշեց, որ կա արտաքին երկու վարկած, իսկ ներքին վարկածներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել