2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները 10 տոկոսով կբարձրանան․ Նիկոլ Փաշինյան

Երեկ երեկոյան կառավարությունը արտահերթ նիստով հաստատեց միջնաժամկետ ծախսերի 2020-2022 թվականների ծրագիրը. այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մի քանի արձանագրումներ արեց:

«Քննարկման շրջանակներում որոշում կայացվեց, որ 2020 հունվարի 1-ից ՀՀ-ում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները: Որոշում է կայացվել նաև, որ սեպտեմբերի մեկից կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ հուլիսի 1-ից զինվորականների աշխատավարձը բարձրացել են, իսկ սեպտեբերի 1-ից բարձրանալու են ուսուցիչների աշխատավարձը:

Փոփոխությունը վերաբերելու է շուրջ 560.000 քաղաքացու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել