Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այս մասին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:

Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև՝ պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է:

Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել