Ոստիկանները զննությամբ հայտնաբերել են կանեփի 68 թուփ

Հուլիսի 5-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 31-ամյա մի տղամարդ պահում և օգտագործում է «Մարիխուաննա» տեսակի թմրանյութ, նաև իր տան բակում կանեփ է աճեցնում: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նույն օրը, ժամը 10.00-ին, տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է տարբեր երկարության կանեփի մշակված բույսի 68 թուփ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի ցողուններ են և աճեցրել է ինքը, հետագայում օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել