Երևանի քաղաքապետարանը գործարկել է www.activecitizen.am օնլայն հարթակը:
Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այս հարթակում արդեն կարող եք ներկայացնել ձեր նախագծերը: Առավելագույն քվե ստացած նախագծերը կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդհանուր բյուջեն` 500.000.000 դրամ:
Մեկ նախագծի բյուջեն` մինչև 30.000.000 դրամ»,-նշել է քաղաքապետը: