Դատարանն անվավեր է ճանաչել «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ տնօրեն Գայանե Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ մշակույթի նախարարի հրամանը:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է փաստաբան Աշխեն Դաշյանից:
Նիստը նախագահում էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Գոռ Թորոսյանը:

Փաստաբան Աշխեն Դաշյան
«Հրամանի հիմքով նախարարության կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր գործողությունները եղել են ոչ իրավաչափ, այդ թվում քրեական գործի հարուցման վերաբերյալ հաղորդում ներկայացնելը, թատրոնի տարածքի ներխուժումը, լրատվամիջոցներով Գայանե Կարապետյանին զրպարտելը»,-նշում է փաստաբանը: