Երևանի քաղաքապետարանի «մեկ պատուհանը» քաղաքացիներին կսպասարկի առանց ընդմիջման: Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոնյանից:
«Շատ քաղաքացիներ արդարացիորեն դժգոհում էին, որ քաղաքապետարանի մեկ պատուհանը ժամը 13:00-14:00 փակ է և իրենք չեն կարողանում ընդմիջման ժամին իրենց գործերը կարգավորել, իսկ շատերն էլ չիմացության պատճառով ստիպված էին լինում փակ դռան հետևում մեկ ժամ հերթ կանգնել:
Ուրախ եմ տեղեկացնել, որ աշխատակազմի ղեկավարը շատ արագ արձագանքեց սրա վերաբերյալ իմ և Դավիթ Խաչատրյանի առաջարկին, որի արդյունքում մեկ պատուհանն այսուհետ քաղաքացիներին կսպասարկի առանց ընդմիջման (կգործի հեթափոխ): Նույն կերպ կկազմակերպվի նաև այն վարչական շրջանների ընդունարանների աշխատանքը, որոնք ընդմիջման ժամին փակ են»,-նշել է նա: