Հուլիսի 4-ին, ժամը 23:25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել Ֆիրդուսի փողոցի մոտակայքում ժամը 22:30-ին՝ վիճաբանության ժամանակ։
Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը։
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը հունիսի 5-ին ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել:
Կատարվում է քննություն: