Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Վարչապետ Փաշինյանը, որպես նախագահող երկրի ղեկավար, Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության, ս.թ. հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցեր։ Քննարկվել են նսեւ ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ընդլայնման հնարավորությունները: