Հուլիսի 2-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 1-ի ժամը 11.00-ից հուլիսի 2-ի ժամը 01:15-ն ընկած ժամանակահատվածում Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարանից փող են գողացել:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները և տուժողից հաղորդում ընդունել:
Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Էրեբունու քրեական հետախույզների և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է տանտիրոջ կինը։ Նա հուլիսի 4-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Ըստ կնոջ գողացված գումարը նետել էր աղբամանը։ Մատնանշված աղբամանից հայտնաբերվել է 1.210 ԱՄՆ դոլար, 500 ռուբլի և 28.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն: