Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 28-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով ՀՀ ԿԳ նախարարի 22.10.2010թ. համար 609-Ն հրամանով՝ 2018-2019 ուսումնական տարվա 9-րդ և 12-րդ դասարանցիների հիմնական ընդհանուր կրթության վկայականների և միջնակարգ կրթության ատեստատների ստացման և բաշխման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
1. Ստեղծել հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Հանձնաժողովի նախագահ
- Ա.Ստեփանյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ:
Հանձնաժողովի անդամներ
- Ա.Մելքոնյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ,
- Ժ.Ղարդաշյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ,
- Ս.Շաշիկյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ,
- Ա.Ամիրյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ,
- Ե.Հարությունյան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի գլխավոր մասնագետ:
2. Հանձնաժողովին՝ ապահովել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից վկայականների ու ատեստատների ստացումը, բաշխման գործընթացի կազմակերպումը և արդյունքների մասին ներկայացնել ամփոփ հաշվետվություն։
3. Սույն կարգադրության կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության վրա։
4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա։