Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսի 25-ի որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի
N604-Ն որոշման N1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի 17.06.2019թ. հ.33/01-11512 գրությունը.
1. Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի հիմնադրման 89 ամյակի կապակցությամբ և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետի շնորհակալագրով պարգևատրել.
1) Տիգրան Սեյրանի Առաքելյանին – Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ.
2) Աշխեն Զավենի Վարդանյանին – Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ.
3) Քրիստինե Սարգսի Ալեքսանյանին – Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ.
4) Գոհարիկ Վոլոդիայի Ոսկանյանին – Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ.
5) Կարապետ Սահակի Սահակյանին – Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմի տեխնիկական սպասարկման անձնակազմի տնտեսվար.
6) Ելենա Կամոյի Թաթմանյանին – «Երևանի Վիլլի Մոկացյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»: