Կադաստրի գրասենյակներում դիմում ներկայացնելիս քաղաքացիներին տրամադրվում է ստացական։ Ստացականում առկա է բանալի և գաղտնաբառ։ Դրանց միջոցով դիմում ներկայացնողը հնարավորություն ունի կոմիտեի պաշտոնական կայքէջի միջոցով (e-cadastre.am) հետևելու իր դիմումի ընթացքին:
Գործընթացը շատ պարզ է։ Առաջարկվող պատուհանում (https://www.e-cadastre.am/application/app_status) անհրաժեշտ է մուտքագրել ստացականի վրա պատկերված՝ դիմումի բանալին, գաղտնաբառը և սեղմել «Փնտրել» կոճակը:
Դիմումի պատասխանը պատրաստ է, թե ոչ, կարող եք տեղեկանալ նաև զանգահարելով 060-474201 հեռախոսահամարով և հետևելով օպերատրի պահանջներին ու մուտքագրելով դիմումի բանալին: