Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 3-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի ՕՍԻՊՅԱՆԻՆ շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում»: