61-ամյա տղամարդու հողամասում 60-ից 160 սմ երկարությամբ կանեփի 67 բույս է հայտնաբերվել. ոստիկանություն

Օրեր առաջ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վահրամ Փափազյան փողոցի բնակիչ, 61-ամյա տղամարդն իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ տեղեկությունը ճշտելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հուլիսի երեքն արդեն կոնկրետ գործողության օրն էր: Զննություն է կատարվել տղամարդու հողամասում, որտեղից հայտնաբերվել է 60-ից 160 սմ երկարությամբ կանեփի 67 բույս: Եվս 15 բույս, արդեն չորացրած, որի ընդհանուր զանգվածը ցողուններով կազմել է 195 գրամ, ներկայացրել է տղամարդը: Նա հայտարարել է, որ կանեփն աճեցրել է իր անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է՝ փորձաքննության ուղարկելու համար:

Տղամարդը հրավիրվել է բաժին և տվել բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել