Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Լուկաշին գյուղի 41-ամյա մի բնակիչ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ և խոհանոցային դանակով հարվածել նրա այտին և ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: