Հայաստանի և Սինգապուրի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը կբացառվի

Կառավարությունը այսօր՝ հուլիսի 4-ին, հավանություն կտա «Հայաս­տանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկա­մուտ­ների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Պետությունների միջև կնքվող եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մա­սին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պե­­տութ­յուն­ների միջև առևտ­րա­տնտեսա­կան հարաբերություններում առաջացող հարկային հար­­ցե­րը: Այդ առումով, նմա­նատիպ համաձայնագրերը նշանակալի ազդեցություն են ունենում պետու­թյուն­­ների կող­մից ի­րա­­կա­նացվող արտաքին տնտեսական քաղաքականության վրա:

Համաձայնագրի ստորագրմամբ հնարավոր կլինի՝

  • բացառել Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, ինչը հնարավորություն կտա խրախուսել ձեռ­նար­­կա­­­տի­րա­կան գործունեությունը պայմա­նավոր­վող պե­­տու­թ­յուններում` ստեղծելով նպաստավոր մրցակ­ցա­յին պայմաններ,
  • խթա­նել ներդրումների հոսքը` օտարերկրյա ներդրումների համար ստեղծելով բա­րե­նպաստ հարկային ռեժիմ,
  • ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ սինգապուրյան ներդրողների համար:

Պետությունների միջև կնքվող եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մա­սին համաձայնագրերը նա­խա­­­տեսում են նաև երկու պետությունների հարկային մարմին­ների միջև համագործակցության հաստատում: Այդ համագործակցությունը նե­րա­ռում է կրկնակի հարկման և հարկային օրենքների կիրառման վերաբերյալ վիճելի հար­ցե­րի կար­գա­վորման հնարավորություն, ինչպես նաև տեղեկատվության փոխանակում` հար­­կու­մից խուսա­փելը կանխելու նպատակով, ինչը հանդիսանում է արդյունավետ գործիք  և հնա­րա­վո­րություն է տալիս համաձայնագրի դրույթների կատարման նկատմամբ իրականացնել համա­պա­տասխան հսկողություն:

Համաձայնագրի ստորագրումը հնա­րա­վո­րու­թյուն կընձեռի զարգացնել Հայաստանի Հանրա­պե­տու­­­թյան և Սինգապուրի միջև ապրանք­­ների և ծառայությունների շր­ջանառությունը, կապի­տալի, տեխնոլոգիաների, մարդ­կանց շարժը, կնպաստի տն­տե­սա­կան կապերի զար­գաց­մանը:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի միջև զարգացող առևտրատնտեսական հարաբերությունները՝ «Հայաս­տանի Հանրապետության և Սինգապուրի միջև՝ եկամուտների կրկնակի հարկումը բացա­ռելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրումը համարում ենք նպա­տակահար­մա­ր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել