ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը դատական հայց է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ:
Նիստը նախագահում է դատավոր Անի Հարությունյանը:
Այսօր՝ հուլիսի 3-ին նշանակաված նախնական դատական նիստին ներկա էր միայն պատասխանող կողմի ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը: Նիստը հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմը չէր ներկայացել:
Դատավոր Անի Հարությունյանը հայտարարեց, որ պատասխանող կողմի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը դատարանին ծանուցել է, որ մեկ այլ դատական նիստին մասնակցելու պատճառով չի կարող ներկայանալ դատարան և միջնորդել է հետաձգել նիստը:
Դատարանը միջնորդությունը բավարարեց և նորից նախնական դատական նիստ նշանակվեց հոկտեմբերին:
Հիշեցնենք, որ Լյովա Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 09.04.2019 թվականի «Վարչական տույժ կիրառելու մասին» թիվ ՎԻՎ/04/2019 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նշյալ որոշումից պարզ է դառնում, որ Լյովա Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը:
Նրա նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժ:
Ալիսա Չիլինգարյան