Սահմանվել է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 14-ին ստորագրել է 61-Ն որոշումը, որով սահմանել է Սահմանել ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգը և պայմանները: Հրամանը ուժի մեջ է մտնելու հուլիսի 11-ին:

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵԹԵՐԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակ հատկացնելու կարգի և պայմանների հետ կապված իրավահարաբերությունները:

2. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից եթերաժամանակի հատկացման պայմանը վարչապետի կամ նրա կողմից լիազորված՝ Կառավարության այլ անդամի կողմից հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը դիմելու փաստն է:

3. Ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու ժամանակ հեռուստաընկերությունները և ռադիոընկերությունները պարտավոր են վարչապետի կամ նրա կողմից լիազորված՝ Կառավարության այլ անդամին յուրաքանչյուր եթերային ժամում տրամադրել առնվազն 5 (հինգ) րոպե եթերաժամանակ պաշտոնական հայտարարություններ կատարելու համար:

4. Հեռուստաընկերությունները պարտավոր են օրվա ընթացքում կատարված պաշտոնական հայտարարություններից առնվազն երկուսը հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:

5. Սույն կարգի դրույթները չեն տարածվում բաժանորդային հեռարձակման, կաբելային (մալուխային) հեռուստատեսության կամ արբանյակային կապով եթեր հեռարձակման դեպքերի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել