Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի կենսագրությունը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայկ Պետրոսյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար:

Իրավաբան.net-ը ներկայացնում է նորանշանակ պաշտոնյայի կենսագրությունը:

Հայկ Պետրոսյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 2-ին, Երևանում:

Կրթություն

• 2014-2018թթ. Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Քաղաքագիտության բաժին (քաղաքագիտության մագիստրոսի աստիճան):

• 2017թ. հունվար-հունիս ԱՄՆ-ի Ֆլեթչերի դիվանագիտության և իրավաբանության դպրոց:

• 2014թ. սեպտեմբեր- նոյեմբեր Ջ. Մարշալի կենտրոնի Ազգային անվտանգության դասընթացներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

• 2000-2004թթ. Երևանի պետական համալսարան, Իրավաբանական ֆակուլտետ (իրավաբանի որակավորում):

• 1996-2000թթ. Երևանի պետական համալսարան, Ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետ (տնտեսագիտության բակալավրի աստիճան):

Աշխատանքային փորձ

• 15.04.2019-01.07.2019 ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետի պաշտոնակատար:

• 02.06.2018-15.04.2019 ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության ռազմավարական առաջնորդող փաստաթղթերի և քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

• 2016 – 2018թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի անվտանգության խորհրդի քարտուղարության ռազմավարական գնահատման և տեղեկատվական քաղաքականության վարչության ռազմավարական գնահատումների բաժնի պետ:

• 2015-2016թթ. ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետաիրավական և ռազմաքաղաքական անվտանգության ռազմավարության իրականացման բաժնի գլխավոր մասնագետ:

• 2014-2015թթ. ՀՀ անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության արտաքին կապերի և դիտարկումների բաժնի առաջատար մասնագետ:

• 2005-2009թթ. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության ներքին անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի օպերատիվ աշխատող

• 2003-2005թթ. «Կոնվերսբանկ» ԲԲԸ-ի գլխամասի ֆակտորինգի բաժնի, վարկային մասնագետ:

• 2000-2002թթ. ՀՀ ազգային անվտանգության հատուկ գործողությունների ստորաբաժանում:

Այլ տվյալներ

• Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,

• Անկուսակցական,

• Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել