Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծ:
Օրինագծով նախատեսվում է հետևյալը. «Եթե աշխատանքային օրվա ավարտը սահմանված է 18.00-ն, ապա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի պահանջով, մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը, աշխատանքային օրվա ավարտ կարող է սահմանվել ժամը 17.00-ն: Եթե սահմանված է աշխատանքային օրվա ավարտի այլ ժամ, ապա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողին կարող է տրամադրվել 1 ժամ ժամանակ՝ 17.00-18.00-ը, որը չի ներառվում սահմանված աշխատաժամանակում»:
Նշենք, որ նախագծի հանրային քննարկման ժամկետը ավարտվել է:
Հիշեցնենք, որ 2017 թվականին, երբ դեռ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի ավանագու անդամ էր, Լենա Նազարյանի հետ նման օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել, սակայն նախկին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել դրան: