ԲԴԽ անդամի ընտրության արդյունքները հայտնի են

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրել Աննա Ռազմիկի Մարգարյանին:

Աննա Մարգարյանը 66 կողմ, 19 դեմ  ձայներով չընտրվեց ԲԴԽ անդամ:

Նշենք, որ Սահմանադրության 174-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից:

Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել