Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ դատախազության 101-րդ տարեդարձն է և Դատախազության աշխատողի օրը: Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազը պատասխանեց լրագրողների հարցերին:
Հարցին, թե ՀՔԾ պետից, ԱԱԾ տնօրենից և ոստիկանապետից պարգևներ ստանալը արդյոք կարող է նրան կաշկանդել, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Պարբերաբար այդպիսի պարգևատրումներ եղել են, սակայն դա չի կարող որևէ կերպ կաշկանդել: Այդ պարգևները մեր տնից չենք բերում, այդ պարգևները մերը չեն, պետությանն են և կառույցինը: Հետևաբար, որևէ պարգև ստացողի չի կարող կաշկանդել պարգև տվողի անձը»,-նշեց գլխավոր դատախազը:
Մանրամասները՝ տեսանյութում