Դատախազի աշխատանքը առողջություն է պահանջում, ընտանիքի հանդուրժողականություն. Արթուր Դավթյան

Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ դատախազության 101-րդ տարեդարձն է և Դատախազության աշխատողի օրը: Կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարցին, թե ինչու են մի խումբ անձիք դատախազական համակարգից հեռանում և դառնում փաստաբաններ, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ հակառակ պրոցեսն էլ կա:

«Ես մեր համակարգում արտահոսքի վտանգավոր միտումներ չեմ տեսնում: Իրականում մեր աշխատանքը իր գերծանրաբեռնվածությամբ, չնորմավորվածությամբ առողջություն, ժամանակ, ընտանիքի հանդուրժողականություն է պահանջում մանավանդ՝ կանանց: Ամեն մարդ չի կարողանում դա հաղթահարել, չէ՞»,-նշեց գլխավոր դատախազը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել