Այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջարկել Աննա Մարգարյանին:
Խմբակցության անունից թեկնածուին ներկայացրեց ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ներկայացնելով նրա կենսագրությունն ու անձնական որոշ տվյալներ: