ՀՀ նախագահը պարգևատրել է Եղիազար Ավագյանին և Արսեն Սիմոնյանին

Հունիսի 27-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել՝

Եղիազար Վլադիմիրի ԱՎԱԳՅԱՆԻՆ
գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ

Արսեն Վիգենի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել