Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը առաջացնում է տուգանքի նշանակում

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1 հոդվածի համաձայն աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100-200 հազար դրամի չափով:

Նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 200-300 հազար դրամի չափով:

Չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և (կամ) նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 40-50 հազար դրամի չափով:

Նշված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 30-50 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100-200 հազար դրամի չափով:

Առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնել (թափելը)՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 20-30 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 40-100 հազար դրամի չափով:

Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 30-50 հազար դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100-200 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել