ՍԱՏՄ. խանութներում մի շարք ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության՝  Երևանի Նորաշեն թաղամասի թիվ 23/4 հասցեում գործող «Էվրիկա-95» խանութում իրականացված հսկողություն արդյունքում հրապարակված տեսնյութը (https://www.facebook.com/Yerevanofficial/videos/2056817034624565/) Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից գրանցվել է որպես ահազանգ, որի հիման վրա Տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Ա/Ձ Արմեն Նիկողոսյանին պատկանող այդ իրացման կետում:

Դիտարկման արդյունքում հայտնաբերվել են ժամկետանց և թերի մակնշմամբ սննդամթերքներ:

Ժամկետանց

Թխվածքաբլիթ «Աստղաբույլ»՝ 650գր, եփած խոզապուխտ «Գանձասար»՝ 1կգ, սիրողական եփած երշիկ «Աթենք»՝ 200գր, եփած երշիկ մորտադելա «Աթենք»՝ 770գր, նրբերշիկ «Գանձասար»՝ 1 տուփ, նրբերշիկ Չիկագո «Բիելլա»՝ 1 հատ, նրբերշիկ հատուկ «Ցարսկի Պրոդուկտ»՝ 7 տուփ, եփած երշիկ  սիրողական «Աթենք»՝ 2 տուփ, եփած երշիկ սիրողական «Ցարսկի Պրոդուկտ»՝ 3 հատ, ալյուր եգիպտացորենի «Կուբանսկայա Մատուշկա»՝ 3 կգ, կրեկեր ծովի աղով՝ 1 տուփ, լուծվող սուրճ «Լոռ»՝ 2 տուփ, կոնֆետ «Ռաֆաելլո»՝ 2 հատ, պահածոյացված սարդինայի ֆիլե՝ 1 տուփ, արգանակ «Գալինա Բլանկա»՝ 147 հատ, շոկոլադե հավաքածու «Ֆեռռերո Ռոշեր»՝ 1 տուփ:

Թերի մակնշմամբ

Պանիր լոռի 2,5 կգ, «Աֆտաբ» հալած յուղ 1.7 կգ, լազանիա 5 տուփ, քաբաբի խճողակ 4 կգ:

Ժամկետանց սննդամթերքը տեղում ոչնչացվել է, տրվել է մակնշման խախտումները վերացնելու կարգադրագիր:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է թեժ գծի հեռախոսահամարները՝ 010 206040 կամ 012 906090, և հորդորում ահազանգել իրացման և հանրային սննդի կետերում ցանկացած բնույթի՝ սանիտարահիգիենիկ, մակնշման, ժամկետանցության և այլ, խախտումներ նկատելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել