Նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ Զինված ուժերում ժամկետային զինծառայությունից խուսափելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»:
Աշոտ Արսենյանը ԱԺ նախկին պատգամավոր է եղել Հանրապետական խմբակցության կազմում։
Քրեական գործի շրջանակներում առայժմ մեղադրանք որևէ մեկին առաջադրված չէ։
Լուսանկարը՝ Sputnik-ի