Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնում է. «2003թ․ նախագահական ընտրություններում Լոս Անջելեսում և սփյուռքի այլ համայնքներում խայտառական պարտություն կրելուց հետո Ռոբերտ Քոչարյանը 2007թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշեց զրկել արտերկրում բնակվող/գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավունքից։
Որոշել եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը կվերականգնի Հայաստանից դուրս գտնվող/բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը՝ անկախ Ընտրական նոր օրենսգրքի շուրջ մեկնարկելիք աշխատանքներից։
Հ․Գ․ Շնորհակալ եմ փաստաբան Նորայր Նորիկյանին խնդրի վերաբերյալ վերջերս արված կարևոր դիտարկումների համար»։