Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 28-ին, քննարկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանի ընտրության հարցը:
ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը խնդրեց թեկնածուին գնահատել մինչ այժմ գործող ՏՄՊՊՀ-ի աշխատանքը 10 բալանոց համակարգով: Էդգար Ճաղարյանը նշեց, որ 1,2 բալ կտա:
«Դուք նշում եք, որ հանձնաժողովը իր մոտ 80 տոկոս ներուժը չի օգտագործել: Այդ 80 տոկոս բացթողումների մեջ գոնե մի 3-ը նշեք, ինչ կարող էին անել, որ չեն արել»,-հարցրեց Բաբկեն Թունյանը թեկնածուին:
Մանրամասները՝ տեսանյութում