Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացվել որոշման նախագիծ, որով կթույլատրվի նախարարության ենթակայության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող` 3036.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և սեփականության իրավունքով իրեն պատկանող 185492.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով /շենք, շինություններ/՝ վճարել ընկերության կողմից տեղաբաշխված 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 63962220 ՀՀ դրամ արժեքով՝ 2345 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերից յուրաքանչյուրը՝ 27276 դրամ անվանական արժեքով, 891 հատ բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց՝ դրանց ձեռքբերման և մարման արդյունքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սույն որոշման մեջ նշված ընկերությանը ամրացված անշարժ գույքը հետ կվերցվի և կհանձնվի պետական գույքի կառավարման կոմիտեին:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունը կլուծարվի: