Հարություն Ենոքյանը 2014 թվականի հոկտեմբերի 21-ին նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2007 թվականից աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թվականին Հարություն Ենոքյանը հայտարարագրել է 20 միլիոն դրամ և 5 միլիոն 606 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:
2012-ին դատավորը հայտարարագրել է 5 միլիոն 579 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից, ինչպես նաև 12 միլիոն դրամ ստացված նվիրատվություն:
2013-ին դատավորը հայտարարագրել է 5 միլիոն 804 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2014-ին, ստանձնելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը Հարություն Ենոքյանը հայտարարագրել է բնակարան, հողամաս, 20 միլիոն դրամ և 10 միլիոն 849 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2014-ի տարեկան հայտարարագրում դատավորը նշել է բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք ձեռք բերելու մասին, որը նույն հարկային տարում վաճառել է: Այն արժեցել է 800 հազար դրամ:
Հարություն Ենոքյանի եկամուտը կազմել է 9 միլիոն 471 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյորից.
- Գույքի օտարում-800 հազար դրամ,
- Աշխատանքի վարձատրություն-7 միլիոն 807 հազար դրամ,
- Աշխատանքի վարձատրություն-864 հազար դրամ:
2015-ին դատավորը հայտարարագրել է 8 միլիոն 261 հազար դրամ, 2016-ին՝ 8 միլիոն 354 հազար դրամ, 2017-ին՝ 8 միլիոն 454 հազար դրամ, 2018-ին՝ 8 միլիոն 417 հազրա դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2018-ին դատավորը հանձնել է 2 միլիոն 686 հազար դրամ փոխառություն:
Դատավորի կինը, Սոնա Ավալյանը, 2011 և 2012 թվականներին հայտարարագրել է 15 հազար դոլար դրամական միջոց: 2013 թվականի հայտարարագրում տվյալները բացակայում են, սակայն 2014, 2015, 2016, 2017 և 2018 թվականներին հայտարարագրել է 15 հազար դոլար:
Հարություն Ենոքյանի երեխաների, Անի և Վանիկ Հարությունյանների հայտարարագրերում տվյալներ չկան:
Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը․
Ծնվել է 1967 թվականին Ազիզբեկովի շրջանի Ազիզբեկով քաղաքում։
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1997 թվականին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբանական վարչության մասնագետ, իսկ 1998 թվականին՝ որպես ավագ մասնագետ։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է «Կոնվերս» բանկ ՓԲԸ իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ԻԹԲ միջազգային առևտրային բանկում՝ որպես իրավաբանական բաժնի պետ։
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2007 թվականից աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:
2014 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Եվգենյա Համբարձումյան