«Արմենիա» ավիաընկերությունը հենց նոր ստացավ թույլտվություն ռուսական կողմից՝ իրականացնելու Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր:
Այս մասին հայտնում է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը:
«Այժմ ընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որը ըստ պլանավորվածի Երևանում պետք է լինի հուլիսի 8-ին, և վաճառքի կազմակերպումը: Օրական իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրելու ենք նաև մեր գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ»,-հայտնում է նա:
Ըստ հաստատված չվացուցակի դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե: