60 կիլոմետր ժամը պետք է դառնա 50 կիլոմետր ժամ. Հայկ Մարությանը` Երևանում երթևեկության արագությունը սահմանափակելու մասին

Երևանի քաղաքապետարանում այսօր հարցուպատասխանի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հիմա Երևանը վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, այլ նաև վարորդի համար:

«Շատ քաղաքներում նվազեցրել են ավտոմեքենաների շարժման արագությունը: Եթե մենք պատրաստ ենք դրան, ապա՝ այո՛, 60 կմ/ժ-ն պետք է իջնի 50 կմ/ժ, և շատ եվրոպական քաղաքներում 50 կմ/ժ-ն է նորմալ, ոչ թե 60-ը: Մայրաքաղաքում տեղեր կան, որ նույնիսկ 70 կմ ժամ է թույլատրվում»,-ասաց Մարությանը և կոչ արեց քննարկել արագության շեմը իջեցնելու հարցը:

Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքացիները շատ դեպքում չեն օգտվում վերգետնյա անցումներից կամ գետնանցումից և դեռևս մի քանի վերգետնյա անցում է նախատեսվում:

«Կոնկրետ ստորաբաժանում պետք է լինի ոստիկանությունում, որ թույլ չտա քաղաքացիներին փողոցը սխալ տեղից անցնել: Արագության իջեցումը, վստահ եմ, որ կտա իր արդյունքները: Չեմ կարծում, որ սա կխոչընդոտի Երևանի երթևեկության շարժմանը: 50 կմ/ժ արագությամբ ես ընթանում, թե 80-ով, մեկ է՝ կարմիր տակ կանգնելու ես»,-ասաց նա:

Քաղաքապետի խոսքով՝ ամենավտանգավոր կետերը գույքագրվում են, սակայն հարցին համակարգային լուծում է պետք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել