Հարյուրավոր ծնողներ արձագանքում են, որ ոչ միայն դեղորայք չեն ստացել, այլև չգիտեն դրա մասին. Անի Խաչատրյան

Ինչու հարյուրավոր ծնողներ չգիտեն, որ իրենց երեխաներին անվճար դեղորայք է հասնում պոլիկլինկաներում: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երևանի ավագանու հերթական նիստին հարց բարձրացրեց ավագանու անդամ Անի Խաչատրյանը:

«Քաղաքապետարանի առողջապահության վարչությունը շաբաթը մեկ անգամ տեղեկատվություն է տարածում, որ Երևանում այս շաբաթ ծնվել է X քանակությամբ տղա, Y քանակությամբ աղջիկ, դիմում եմ վարչության պետին. պարոն Բաբինյան, բացի սիրուն բալիկների նկարներով ծնելիության թվի վերաբերյալ տեղեկատվություն տարածելուց, որն ի դեպ ձեր վարչության ջանքերի արդյունքը չի, ինչո՞վ է զբաղվում ձեր վարչությունը: Առողջապահության ոլորտի ձեր վարչության պատասխանատվության տակ գտնվող հատվածում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը վերջերս բուռն քննարկման առարկա դարձավ «Հայ ծնողների ակումբ» ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև ակտիվ մասնակցություն ուներ առողջապահության նախարարի խորհրդական, Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը:

Հարցում էր արվում պոլիկլինիկաների կողմից տրամադրվող անվճար դեղորայքի վերաբերյալ, մասնավորապես վիտամին D-ի անվճար տրամադրելու վերաբերյալ: Հարյուրավոր ծնողների արձագանքից պարզ դարձավ, որ ոչ միայն չեն ստացել դեղորայքը, այլ նույնիսկ տեղյակ չեն, որ պետությունը անվճար դեղորայք է տրամադրում»,-ասաց Անի Խաչատրայնը:

Նա նաև իր մտահոգությունը հայտնեց այդ դեղերի ճակատագրի մասին: «Ու՞ր են գնում այդ դեղերը, պարոն Բաբինյան, պատահաբար Ձեր մտերիմներից մեկը միգուցե դեղատուն ունի»,-ասաց նա:

Անի Խաչատրյանը հայտնեց նաև, որ որոշ պոլիկլինիկաներում բուժաշխատողները կոնկրետ լաբորատորիներ են ուղորդում ծնողներին՝ տարբեր անալիզներ հանձնելու համար: Նա նշեց, որ դա վկայում է այն, որ «ատկատի մեխանիզմը նորից շարունակում է գործել»:

Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հայտնեց, որ ավագանու մի քանի անդամներ վերջերս այցելել են համար 20 պոլիկլինիկա, որտեղից հիմնականում եկել են վիտամի D-ի հետ կապված դժգոհությունները և տնօրենի կողմից ներկայկացվել են բոլոր փաստաթղթերը, ըստ որոնց բալիկները ստացել են վիտամին D: «Եղել է մի դեպք, որ այդ օրը չի եղել վիտամին D և մյուս օրը ծնողը ստացել է խմբաքանակը»,-նշեց Կամսար Բաբինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել