Լևոն Գրիիգորյանը 1995 թվականից մինչև 1998 թվականն եղել է Գերագույն դատարանի անդամ։
1998 թվականից մինչրև 1999 թվականն աշխատել է Տավուշի մարզի Իջևանի տարածքի դատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայանքների Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2001 թվականից առ այսօր աշխատում է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թվականին Լևոն Գրիգորյանը հայտարարագրել է 2 միլիոն դրամ և 11 միլիոն 878 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 3 աղբյուրից.
- Աշխատանքի վարձատրություն-8 միլիոն 878 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-1,5 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-1,5 միլիոն դրամ:
2012 թվականին դատավորը գնել է 9,5 միլիոն դրամ արժողությամբ Suzuki մակնիշի ավտոմեքենա և օտարել է շարժական գույք, սակայն դրա վերաբերյալ տվյալներ չկան: Վերջինս հայտարարագրել է նաև 2 միլիոն դրամ և 31 միլիոն 15 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 10 աղբյորից:
- Աշխատանքի վարձատրություն-9 միլիոն 122 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-1,5 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-1,5 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-1 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-500 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-3 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-8 միլիոն 835 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-957 հազար դրամ,
- Վարձակալության վճար-3,6 միլիոն դրամ,
- Գույքի օտարում-1 միլիոն դրամ:
2013-ին դատավորը հայտարարագրել է 2 միլիոն դրամ և 19 միլիոն 112 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 3 աղբյուրից:
- Աշխատանքի վարձատրություն-9 միլիոն 822 հազար դրամ,
- Վարձակալության վճար-5 միլիոն 40 հազար դրամ,
- Վարձակալության վճար-4 միլիոն 250 հազար դրամ:
2014-ին դատավորը հայտարարագրել է 20 միլիոն 27 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձից (9 միլիոն 827 հազար դրամ) և վարձակալության վճարից (10 միլիոն 200 հազար դրամ):
2015-ին դատավորը հայտարարագրել է 17 միլիոն 665 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձից (11 միլիոն 715 հազար դրամ) և վարձակալության վճարից (5 միլիոն 950 հազար դրամ):
2016-ին դատավորը հայտարարագրել է 11 միլիոն 653 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2017-ին Լևոն Գրիգորյանը 6,3 միլիոն դրամով գնել է VOLKSWAGEN POLO 1.3 մակնիշի ավտոմեքենա՝ վաճառելով SUZUKI մակնիշի ավտոմեքենան:
Դատավորը նաև 4 միլիոն 126 հազար դրամ փոխառություն է հանձնել և 15 միլիոն 349 հազար դրամի եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից (11 միլիոն 699 հազար դրամ) և գույքի օտարումից (3 միլիոն 650 հազար դրամ):
2018 թվականին վերջինս հայտարարգրել է 880 հազար դրամ և 25 միլիոն 199 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 8 աղբյուրից:
- Աշխատանքի վարձատրություն-11 միլիոն 482 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-5,3 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-3 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-100 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-1,5 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-1,5 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-1 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն-1 միլիոն 317 հազար դրամ:
Դատավորի կնոջ, Ազնիվ Գրիգորյանի 2011-2014 թվականների հայտարարագրերում տվյալներ չկան:
2015 թվականին դատավորի կինը ձեռք է բերել ինքնակամ շինություն, որը արժեցել է 20 միլիոն դրամ: Ազնիվ Գրիգորյանը հայտարարագրել է նաև 20 միլիոն դրամի նվիրատվություն, որը ստացել է բնամթերքով և 4 միլիոն 250 հազար դրամ աշխատավարձից ստացված եկամուտ:
2016-ին Ազնիվ Գրիգորյանը հայտարարագրել է 3 միլիոն դրամ և 11 միլիոն 200 հազար դրամի եկամուտ, որը ստացվել է վարձակալության դիմաց ստացված վճարից (10 միլիոն 200 հազար դրամ) և նվիրատվությունից (1 միլիոն դրամ):
2017-ին հայտարարագրել է 6 միլիոն դրամ և 10 միլիոն 200 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է վարձակալության դիմաց ստացված վճարից:
2018-ին հայտարարագրել է 11 միլիոն 148 հազար դրամ եկամուտ, որը ստացել է 4 աղբյուրից:
- Վարձակալության դիմաց ստացված վճար-10 միլիոն 200 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-459 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-283 հազար դրամ,
- Ստացված փոխառություն-206 հազար դրամ:
Դատավորի որդին, Լևոն Գրիգորյանը 2012-ին հայտարարագրել է 47 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից: 2013-ին վերջինս հայատարարագրել է 454 հազար դրամ եկամուտ, որը ստացել է 2 աշխատավարձից, 2014-ին՝ 192 հազար դրամ եկամուտ, որը կրկին ստացվել է աշխատավարձից:
2015-ին Լևոն Գրիգորյանը ձեռք է բերել և օտարել է շարժական գույք:
Դատավորի որդին հայտարարագրել է 2 միլիոն 681 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից և գույքի օտարումից: Այլ տարիների հայտարարագրեր ներկայացված չեն:
Դատավորի դստեր, Ոսկեհատ Գրիգորյանի 2011 թվականի հայտարարագրում տվյալներ չկան, 2012-ին վերջինս հայտարարագրել է 93 հազար 862 դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից: Այլ տարիների հայտարարագրեր ներկայացված չեն:
Դատավորի մյուս որդին, Նազար Գրիգորյանը հայտարարագրել է սկսել ներկայացնել 2015 թվականից: Ներկայացված առաջին հայտարարագրում տվյալներ չկան, 2016-ին վերջինս հայտարարագրել է 1 միլիոն 115 հազար դրամ, որը ստացվել է գույքի օտարումից (900 հազար դրամ) և աշխատավարձից:
2017-ի և 2018-ի հայտարարագրերում նույնպես տվյալներ չկան:
Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը․
Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։
1985 թվականին ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
1985 թվականից մինչև 1988 թվականն եղել է Ջիզակ քաղաքի Փաստաբանների մարզային կոլեգիայի փաստաբան։
1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևան քաղաքի «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ – ի իրավախորհրդատու։
1989 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է ՀՀ Նյութական ռեսուրսների նախարարությունում՝ որպես գլխավոր իրավախորհրդատու։
1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական հակահետախուզության վարչությունում՝ որպես քննչական խմբի պետ։
1995 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։
1998 թվականից մինչրև 1999 թվականն աշխատել է Տավուշի մարզի Իջևանի տարածքի դատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայանքների Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
Եվգենյա Համբարձումյան