Երևանի ավագանին այսօր՝ հունիսի 26-ին որոշում ընդունեց ՀՀ վաստակավոր երկրաբան, դոկտոր, պրոֆեսոր Սողոմոն Բալյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ փակցնելու համաձայնություն տալ Հանրապետության փողոց համար 69 հասցեում:
Հուշատախտակների վերաբերյալ ավագանու անդամները քննարկում սկսեցին՝ բարձրաձցնելով դրանց քանակի, տեղադրման վայրերի ու չափերի վերաբերյալ: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ մայրքաղաքում շենքեր կան, որ այնքան ծանրաբեռնված են նման հուշաքարերով, որ անգամ Աբովյան փողոցում մի որի վրա գրվել են այդ շենքում բնակված բոլոր անվանի անձնանց անունները:
Նա նաև նշեց, որ մայրաքաղաքի շենքերի հուշաքարերն արդեն չեն զիջում Թոխմախի տապանաքարերին:
Մանրամասները՝ տեսանյութում