Աստղիկ Խառատյանը 1999 թվականից առ այսօր աշխատում է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թվականին դատավորը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 100 հազար դրամ, տարվա վերջում՝ 14 միլիոն 600 հազար դրամ:
Եկամուտը կազմել է 20 միլիոն 421 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրի՝ աշխատանքի վարձարտություն (5 միլիոն 421 հազար դրամ), շահաբաժին (15 միլիոն դրամ):
2012-ին Աստղիկ Խառատյանը հայտարարգրել է միայն 150 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2013-ին դատավորը վաճառել է BMW X5 3.0 D մակնիշի ավտոմեքենա: Վերջինս հարկային տարում հանձնել կամ վերադարձրել է 20 միլիոն և 3 միլիոն դրամ փոխառություն:
Հայտարարագրվել է նաև 1 միլիոն դրամ և 8 միլիոն 566 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2014-ի հարկային տարում Աստղիկ Խառատյանը հանձնել կամ վերադարձրել է 15 հազար դոլար փոխառություն: Հարկային տարվա սկզբում դատավորը հայտարարագրել է 2 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում 25 միլիոն դրամ: Եկամուտը կազմել է 12 միլիոն 419 հազար դրամ, որը ստացել է աշխատավարձից:
2015-ին դատավորը գնել է 65 հազար դոլար արժողությամբ ամառանոց: Հարկային տարվա սկզբում դատավորը հայտարարագրել է 35 հազար դոլար, իսկ տարվա վերջում 10 միլիոն դրամ և 14 միլիոն 191 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2016-ին դատավորը հայտարարագրել է 4,8 միլիոն դրամ և 10 միլիոն 450 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2017-ին Աստղիկ Խառատյանը գնել է VOLKSWAGEN POLO 1.6 մակնիշի մեքենա, որը արժեցել է 6,6 միլիոն դրամ:
Դատավորը հայտարարագրել է նաև 4,8 միլիոն դրամ և 20 միլիոն 545 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից (10 միլիոն 545 հազար դրամ) և շահաբաժնից (10 միլիոն դրամ):
2018-ին դատավորը ևս մեկ մեքենա է գնել VOLKSWAGEN POLO 1.3, որը արժեցել է 6,6 միլիոն դրամ:
Դրամական միջոցները կազմել է 4,8 միլիոն դրամ և 10 միլիոն 435 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից (4,8 միլիոն դրամ) և շահաբաժնից (10 հազար դրամ):
Դատավորի հետ համատեղ բնակվող Հասմիկ Փափազյանը 2011-ին, 2012-ին հայտարարագրել է 384 հազար դրամ կենսաթոշակից ստացված եկամուտ: 2013-ին, 2014-ին՝ 360 հազար դրամ: 2015 թվականին Հասմիկ Փափազյանը հայտարարագրել է 480 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից: 2016-ին վերջինս հայտարարագրել է 240 հազար դրամ կենսաթոշակից ստացված եկամուտ, 2018-ին՝ 480 հազար դրամ: 2017 թվականի հայտարարագիր Հասմիկ Փափազյանը չի ներկայացրել:
Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը․
Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։
1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականից մինչև 1998 թվականը սովորել է Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ ստացել է մագիստրոսի կոչում։
1989 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Աշտարակի շրջանի նոտարական գրասենյակում՝ որպես նոտարի ստաժոր։
1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Աշտարակի շրջանի նոտարական գրասենյակի պետական նոտար։
1991 թվականին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես երկրորդ կարգի խմբագիր։
1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Գալիք» համալսարանում՝ որպես իրավախորհրդատու։
1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։
Եվգենյա Համբարձումյան