Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Ձորափի փողոցի համարներ 40, 70/1, 70/2, 72, նույն փողոցի Ուրուգվայի հրապարակում և Պարոնյան փողոց համար 40 հասցեների էներգամատակարարման հանգույցի արդիականացման նպատակով հունիսի 25-ից մինչև հուլիսի 24-ը տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: