Հունիսի 23-ին, ժամը 15.35-ին, ՀՀ ԱԻՆ Սևանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ Լճաշենի համալիրը փլվել է, փլատակների տակ մարդ է մնացել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Նույն օրը, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ևս հաղորդում է ստացվել, որ փրկարարների կողմից Լճաշենի համալիրի տարածքից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 2002 թ. ծնված Էմիլ Վարդանյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.25-ի սահմաններում, Լճաշեն համայնքում գտնվող նախկին կաթնային համալիրի տարածքում փորվածքը փլվելու հետևանքով փորվածքի մեջ գտնվող Է. Վարդանյանը մահացել է:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: