Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվծաը սահմանում է, որ 18 տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132.2-րդ հոդվածով(Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը) նախատեսված հանցագործության հատկանիշները` պատժվում է տուգանքով՝ 200-400 հազար դրամի չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ 1-5 տարի ժամկետով:
Եթե այդ արարքը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն` պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Նախատեսված արարքները, որոնք`
1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: