«Այս րոպեներին հյուրանոցի մուտքը շրջափակած վրացի ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունենում։ Ուղղափառության վեհաժողովի անդամ 23 երկրների պատվիրակությունները շարունակում են գտնվել հյուրանոցում»,-հայտնում է ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում վիճաբանություն է տեղի ունեցել, քանի որ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը ներկա է եղել խորհրդարանում անցկացվող ուղղափառ երկրների միջխորհրդարանական ասամբլեային և ղեկավարել նիստը: Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության պատգամավորներ Էլենե Խոշտարիան, Գիորգի Կանդելակին, Սերգո Ռատիանին և Օթար Կախիձեն հայտարարում են, որ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովին խորհրդարանի դահլիճ ներս մտնելու հնարավորություն չեն տալու:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը, Իվետա Տոնոյանը և Արփի Դավոյանը այս պահին Վրաստանի խորհրդարանում են:
Մանրամասները՝ Իվետա Տոնոյանի տեսանյութում