Հիշեցնենք, որ դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գևորգ Դանիելյանի, Սերգեյ Մեղրյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Անի Մխիթարյանի, Սերգեյ Չիչոյանի և Արմեն Խաչատրյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին՝ Գագիկ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու համար միջնորդություն ներկայացնելուն պատասխանողներին պարտավորեցնելու պահանջի մասին:
Ընդդեմ ԲԴԽ-ի հայցադիմում է ներկայացրել նաև դատավոր Լիզա Գրիգորյանը՝ կապված դատավորների առաջխաղաղացման ցուցակների հետ:
Այս հարցին է անդրադարձել նաև ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանը:
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանին:
Այսօր՝ հունիսի 20-ին, ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրության հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում