2018-ի բյուջեն գործող կառավարությունը ժառանգել է նախկինից. Արսեն Թորոսյան

2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ելույթի սկզբում ևս մեկ անգամ  հիշեցրեց, որ 2018-ի բյուջեն գործող կառավարությունը ժառանգել է նախկինից:

Նրա խոսքով՝ նախորդ կառավարությունը չկարևորելով առողջապահությունը, 2018-ի բյուջեով առողջապահությանը հատկացվող բյուջեն կրճատել էր 2017-ի համեմատ:

«Ի տարբերություն նախորդ կառավարության, մեր կառավարությունը 2019-ը թավականի բյուջեն աննախադեպ աճ է արձանագրել առողջապահության մասով և կլինի ավելի աննախադեպ աճ 2020 թվականին: Նախկինում բյուջեն բաշխվում էր անձնական պայմանավորվածությունների հիման վրա և շատ անհամաչափ: Իմ առաջին քայլերից մեկը այն էր, որ ակնհայտ անիմաստ բաշխումները շատ արագ փոխեցինք: Մի քանի բժշկական կենտորններ զրկվեցին հարյուրավոր միլիոն դրամներից, որոնք հիմնականում «նկարվում» էին: Տարվա վերջում նկարչության արդյունքում այդ գումարները պարզապես փոշիացվում էին»,-նշեց նախարարը:

Արսեն Թորոսյանը օրինակ բերեց Դիլիջանի հակատուբերկուլյոզային մանկական դիսպանսերը, որը ուներ 300 միլիոն դրամ բյուջե. «Այնտեղ տարբեր պայմանավորվածությունների և կեղծ ուղեգրերի հիման վրա երեխաները իրենց ընտանիքների հետ հանգստանում էին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել