Քաղաքապետարան. հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ պողոտայի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման ցանցի շինարարաան աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքի Իսակովի պողոտայի համար 11/1 հասցեում տեղակայվող նորակառույց «Ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն»-ի կարիքների համար ս.թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ պողոտայի երթևեկելի հատվածում կընթանան ջրամատակարարման, ջրահեռացման և հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքները: Այդ ընթացքում տրանսպորտային երթևեկությունը կկազմակերպվի ցանցի շինարարությանը զուգահեռ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել