Լարսի անցակետի հետ կապված որևէ խնդիր չկա: Այս մասին հայտարարություն է տարածել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:
Տեղեկացնում ենք, որ այժմ Լարսի անցակետի հետ կապված որևէ խնդիր չկա: Ինչ վերաբերում է «ներկրված էժան անորակ լոլիկի ներքին իրացման» վերաբերյալ լուրերին, ապա նշենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որակի համապատաախան փորձաքննություն է իրականացնում: Լոլիկի գնագոյացման առնչությամբ շարունակվում են ուսումնասիրությունները: Խնդրի շուրջ քննարկումներ են անցկացվում շահագրգիռ պատկան մարմինների հետ»: