ՊԵԿ-ը հիշեցնում է՝ հերթերից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ամառային շրջանում գյուղմթերքի արտահանման ծավալների աճը, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը, ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տնտեսվարողներին՝ Բագրատաշենի անցակետում հերթերից և անհարմարություններից խուսափելու համար սահմանահատումն իրականացնել հնարավորինս Բավրայի և Գոգավանի անցումային կետերով: Արդյունքում զգալիորեն կթեթևանա Բագրատաշենի անցման կետի ծանրաբեռնվածությունը և հնարավոր կլինի ապահովել արագ և որակյալ սպասարկում:

Մասնավորապես, Թուրքիայից Հայաստան ուղևորափոխադրումներ իրականացնող անձանց, ՊԵԿ-ը ևս մեկ անգամ կոչ է անում սեզոնայնությամբ պայմանավորված՝ օգտվել հայ-վրացական սահմանային մյուս անցումային կետերից: Իսկ Բագրատաշենի անցակետի թողունակությունը դյուրացնելու նպատակով, Թուրքիայից ժամանող ավտոբուսները կուղեկցվեն մաքսակետից դուրս գտնվող մաքսային հսկողության այլ տարածք, որտեղ էլ կիրականացվեն մաքսային գործառնությունները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել