Ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը. պարգևատրում՝ ոստիկանությունում

Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ հինգ տասնյակ ծառայողներ պարգևատրման էին ներկայացել:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Հանդիսավոր նիստը վարում էր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրմանն արժանացած ոստիկաններին:
«Նկատում եմ, որ օրեցօր մեր պարգևատրվողները շատանում են, ինչը ողջունելի է: Այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծված և յուրաքանչյուր ծառայող, ով աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմով, հանցագործություններ է բացահայտել, լրացուցիչ դրամական պարգևավճար է ստանալու: Մասնագիտական որակների շնորհիվ բարեխիղճ ծառայողը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերելով և՛ բարեկեցիկ է դարձնում իր կյանքը և՛ բարձր պահում ոստիկանության պատիվը»,- նշեց ոստիկանության պետը:

Ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:

Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը կրկին հիշեցրեց, որ լրացուցիչ պարգևավճարների տրամադրումը շարունակական է լինելու:

«Եվս մեկ անգամ թե՛ իմ և թե՛ կոլեոգիայի անդամների անունից շնորհավորում եմ բոլորիդ: Կարծում եմ` պարգաևատրումները կպարատավորեցնեն ավելի լավ ծառայել, և կլինեն նոր բացահայտումներ: Մաղթում եմ բարի ծառայություն»,-ամփոփեց ոստիկանության պետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել